Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. մասնակիցների թվում ոստիկանական մեքենա է (ՖՈՏՈ)

01.12.2018, 14:15
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում։
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. մասնակիցների թվում ոստիկանական մեքենա է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։30-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Փայլակ Թևանյանի վարած Hyundai մակնիշի և Երևան քաղաքի Սարմենի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Ռաֆֆի Գդլյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի, բախման հետևանքով Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Լևոն Բարխուդարյանի կողմից կայանված Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Փ. Թևանյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Շահեն Հարությունյանը և Nissan-ի ուղևորներ Գաբրիել Բադոյանն ու Հովսեփ Ադորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։-0-

 - рис.1

 - рис.2