ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Հրահատ Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Mitsubishi Grandis»-ից 2 մարդ` 20-ամյա Պարգև Իսպիրյանն ու 50-ամյա Սամվել Ղազարյանը, բժշկական հետազոտման նպատակով հոսպիտալացվել են:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում
Կայքի տեղեկություններով, վիրավորներից Պ. Իսպիրյանը ժամկետային զինծառայող է։ Ոստիկանությունը պարզում է «Mitsubishi Grandis»-ի վարորդի ինքնությունը:-0-