Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վիրավորները հոսպիտալացվել են

02.07.2018, 12:06
Լոռու մարզում խոշոր ավտովթարի հետևանքով կա 2 վիրավոր, նրանք հոսպիտալացվել են։
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վիրավորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 30–ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:30-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Թումանյան քաղաքի բնակիչ 26-ամյա Մացակ Բախչինյանի վարած Mercedes մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակի, 42-ամյա Նորայր Օհանյանի վարած ՎԱԶ 2105 մակնիշի ավտոմենքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Ն. Օհանյանն ու նրա ուղևորը` համաքաղաքացի, 36-ամյա Արտակ Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի բժշկական կենտրոն։

Կայքի հաղորդմամբ, վարորդներից Մ. Բախչինյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–