Կապանում մեքենաներ են բախվել. ուղևորները հոսպիտալացվել են

07.12.2024, 19:27
Վթար՝ Կապանում
Կապանում մեքենաներ են բախվել. ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 7-ին, ժամը 13:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1954 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է. Գ.-ն (ծնված 1985 թ.) և Ժ. Պ.-ն (ծնված 1942 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: