Արմավիրում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota Vitz»-ը. 3 վիրավորներից մեկը երաժիշտ է

05.12.2024, 14:53
Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում
Արմավիրում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota Vitz»-ը. 3 վիրավորներից մեկը երաժիշտ է

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 23:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան-Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Ադամյանի վարած «Infiniti» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:  

Բախման հետևանքով այնուհետև նշված ավտոմեքենաները կորցրել են կառավարումը և բախվել 43-ամյա Գեղամ Վարդանյանին պատկանող Աբովյան փողոցի 31 Ա տան քարե պարսպին, փլուզել պարսպի մի մասը, իսկ «Toyota Vitz»-ն էլ բախվել է ծառին:  

Վթարի հետևանքով Ա. Վարդանյանը, Ա. Ադամյանն ու վերջինիս ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գոռ Վանեսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Toyota Vitz»-ի վարորդը մասնագիտությամբ երաժիշտ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։