ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ,ժամը 16:40-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Արշալույս Կույումչյանն իր վարած Hummer մակնիշի ավտոմեքենայով, Գրիբոյեդով-Էջմիածին ավտոճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել հողաթմբերին, և մոտ 10 մետր օդում ճախրելով, մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:–0–