ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վերսկսվել են Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 26-ին ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 48 փրկարար և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–