Հրապարակվել են մանրամասներ ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատի պայթեցման փորձի մասին

16.12.2016, 17:27
Հրապարակվել են մանրամասներ այսօր ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատի պայթեցման փորձի մասին։
Հրապարակվել են մանրամասներ ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատի պայթեցման փորձի մասին
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են մանրամասներ այսօր ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատի պայթեցման փորձի մասին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, դեկտեմբերի 16-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտ տեղադրված է 3 կգ-անոց գազի բալոն և անհասկանալի առարկաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կողոպուտի փորձ է կատարվել ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատներից մեկից>>

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ բանկոմատի մոտ տեղադրված է եղել գազի 3 կգ-անոց և ածխաթթվածնային բալոններով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք, որի միջոցով ցանկացել էին պայթեցնել բանկոմատը:

Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներական ջոկատը վնասազերծել է պայթուցիկ սարքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:-0-