Հրապարակվել են Ջորջ Քլունիի մասնակցությամբ վթարի կադրերը (ՎԻԴԵՈ)

11.07.2018, 15:54
Հրապարակվել են Ջորջ Քլունիի մասնակցությամբ վթարի կադրերը։
Հրապարակվել են Ջորջ Քլունիի մասնակցությամբ վթարի կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Տեսահսկման սարքերը ֆիքսել են ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի մասնակցությամբ ՃՏՊ–ի կադրերը։ 

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է հոլիվուդյան դերասանը երթևեկում սկուտերով և բախվում ավտոմեքենայի, հաղորդում է ՆՏՎ–ն։

Ավելի վաղ իտալական ԶԼՄ–ները տեղեկացրել էին, որ վթարը տեղի է ունեցել Mercedes–ի վարորդի մեղքով, ով կտրուկ մանևրել է ճանապարհի վրա։ ՃՏՊ–ից հետո Քլունին հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիմա Քլունին գտնվում է Սարդինիայի հյուսիս–արևելքում գտնվող Օլբիա քաղաքի շտապօգնության բաժանմունքում։ 57–ամյա դերասանը Սարդինիա է մեկնել իր սերիալի նկարահանումներին մասնակցելու համար։–0–