Հրապարակվել են Արմավիրի մարզում բռնկված խոշոր հրդեհի կադրերը. Mercedes–ը բախվել էր բենզալցակայանին (ՎԻԴԵՈ)

08.08.2018, 17:51
Հրապարակվել են Արմավիրի մարզում բռնկված խոշոր հրդեհի կադրերը. Mercedes–ը բախվել էր բենզալցակայանին:
Հրապարակվել են Արմավիրի մարզում բռնկված խոշոր հրդեհի կադրերը. Mercedes–ը բախվել էր բենզալցակայանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են այս գիշեր Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում բռնկված խոշոր հրդեհի կադրերը։ Mercedes–ը բախվել էր բենզալցակայանին։

Տեսանյութը հրապարակվել է shamshyan.com կայքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, օգոստոսի 8-ին Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել:Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման աշտարակին: Բախման հետևանքով աշտարակից տեղի է ունեցել վառելիքի (բենզին) արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է այն, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանին։–0–