Հայտնի է Ստավրոպոլում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների ինքնությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
11.07.2017,
16:52
Այսօր Ստավրոպոլում վթարի է ենթարկվել Երևան–Անապա երթուղով ընթացող «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան, որում եղել է ՀՀ 7 քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Ստավրոպոլի երկրամասում վթարի է ենթարկվել Երևան–Անապա երթուղով ընթացող «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան, որում եղել է ՀՀ 7 քաղաքացի։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը, հուլիսի 11-ին, ժամը 14:15-ին ՌԴ ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմիսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած:
«Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան-Անապա երթուղով ընթացող) շրջվել է, զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել են ՀՀ 7քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը հոսպիտալացվել են Նեվիննոմիսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:–0–