Հայտնի է «Բուրգեր Քինգում» որոտացած պայթյունի վնասի չափը
03.04.2018,
00:51
Նախօրեին երեկոյան պայթյուն է որոտացել Երևանի կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ–ը ներկայացրել է Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգում» որոտացած պայթյունի վնասի չափը։
Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:
Загружается новость ... "Лево"
Ապրիլի 2–ին ժամը 20։44–ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում։ Նախնական տվյալներով, «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում` երկու երեխա։ Տուժածների թվում է Իրանի երկու և Ռուսաստանի երեք քաղաքացի։ Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
8–ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը գնահատվում է ծանր, նա վիրահատարանում է։
Ոստիկանությունը բացառում է կանխամտածված պայթյունի վարկածը։–0–