Հայտնաբերվել է ատրճանակ և դանակ. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Զվարթնոց»-ի բարձրակարգ սպասարկման սրահում (ՎԻԴԵՈ)

10.12.2024, 16:18
Նրա պայուսակում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և դանակ. ՎԻԴԵՈ
Հայտնաբերվել է ատրճանակ և դանակ. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Զվարթնոց»-ի բարձրակարգ սպասարկման սրահում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Բաժնի ծառայողները զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում ձերբակալել և բաժին են ներկայացրել 30-ամյա երիտասարդի։

Նրա պայուսակում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և դանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: