ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 68–ամյա հայաստանցին մահացել է Մոսկվայում վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Ենթադրվում է, որ նա վնասել է սրբիչների չորացուցիչի խողովակն ու չի կարողացել դուրս գալ լոգարանից։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին մոսկովյան բնակարաններից մեկում, հաղորդում է Рен-ТВ-ն։
Հայտնի է, որ հայաստանցի շինարարը պետք է մեծացներ պատի անցքը, որպեսզի սանտեխնիկը կարողանար հասնել տաք ջրի փակման կափույրին։
Загружается новость ... "Лево"
Ցերեկը բնակարանի սեփականատերերին է զանգահարել շենքի պահակը և տեղեկացրել, որ բնակարանից ջուր է հոսում։ Սեփականատերերը եկել են բնակարան, բացել դուռն ու լոգարանում
հայտնաբերել շինարարի մարմինը, որը գտնվել է հորատիչի կողքին։ Բնակարանը ողողված է եղել է ջրով, խողովակներից եռման ջուր է շփել։ Ժամանած սանտեխնիկները հայտնաբերել են, որ լոգարանում վնասվել են եռման ջրի խողովակները։
Նախնական տվյալներով, շինարարը հորատիչով աշխատելիս վնասել է խողովակն ու ընկել լոգարանում։ Տղամարդը մահացել է կամ ստացված այրվածքներից կամ էլեկտրահարումից կամ ընկնելու հետևանքով ստացած հարվածից։–0–