Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը

24.04.2017, 12:03
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը, ում Կոլումբիայում պատանդ էր վերցրել «Ազգային ազատագրման բանակ» (ԱԱԲ) խմբավորումը, խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», հղում անելով ԱԱԲ–ի տեղեկատվությանը, Ոսկանյանին պատրաստում էին ազատ արձակման։ «ԱԱԲ–ի կենտրոնական հրամանատարությունը ցավում է, որ չի կարողացել իրականացնել ազատ արձակման օպերացիան», – նշում են ապստամբներն իրենց կայքում։

Արսեն Ոսկանյանը Կոլումբիայում զբաղվում էր թունավոր գորտերի որսով` միջազգային շուկայում դրանք վաճառելու նպատակով։

ԱԱԲ–ն Կոլումբիայում գործող միակ խոշոր ապստամբական խմբավորումն է։ Ավելի վաղ ապստամբների խոշորագույն կազմակերպությունը` «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժը», երկրորդ փորձից համաձայնության էր եկել երկրի իշխանությունների հետ զինաթափման և խաղաղ կյանքին վերադառնալու շուրջ։–0–