Հաղթանակ զբոսայգու արհեստական լճակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բերանքսիվայր վիճակում
28.10.2024,
12:09
Առեղծվածային դեպք՝ Հաղթանակ զբոսայգում. արհեստական լճակում հայտնաբերվել է տղամարդու դի
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում հայտնի «Արևիկ» արհեստական լճակում դի կա:
Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի:
Հատուկ փրկարարները արդեն նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ այն դուրս բերելու համար:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

