Հարևանները վիճել են, ապա ծեծել իրար․ նրանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է մյուսին

13.11.2024, 14:23
Շենքի բակում հարևանների վեճը վերածվել է ծեծկռտուքի, ապա սուր կտրող-ծակող առարկայով մեկը հարվածել է մյուսին
Հարևանները վիճել են, ապա ծեծել իրար․ նրանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է մյուսին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել 1-ին համալսարանական հիվանդանոցից և հայտնել, որ Չայլախյան փողոցում ծառից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 53-ամյա մի տղամարդ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Մեկնել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքի բակում տուժած տղամարդու հետ վիճաբանել է 66-ամյա հարևանը: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, և հարևանն էլ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, մեկ անգամ հարվածել է:

Ահազանգից մեկ ժամ անց 66-ամյա տղամարդը հայտնաբերվել է իր բնակարանում, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: