Հանրապետության հրապարակում 42–ամյա տղամարդը ոտքերը մեխով գամել է նստարանին. նա հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

09.08.2018, 14:28
Հանրապետության հրապարակում 42–ամյա տղամարդը ոտքերը մեխով գամել է նստարանին. նա հոսպիտալացվել է:
Հանրապետության հրապարակում 42–ամյա տղամարդը ոտքերը մեխով գամել է նստարանին. նա հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` օգոստոսի 9-ին, ժամը 11:40-ին «911» ծառայությանը տեղեկատվություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում քաղաքացին ոտքերը մեխով գամել է նստարանին. չի հաջողվում ոտքերի մեխերը հեռացնել նստարանից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

 - рис.1

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 - рис.2

Փրկարարները կտրել են Ա. Ե.-ի (1976թ.) ոտքերին ամրացված նստարանի հատվածը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:–0–

 - рис.3