Նորք-Մարաշում զինված խմբի վնասազերծումը պետք է տեղի ունենար ավելի ուշ

28.11.2015, 11:08
Նորք-Մարաշում զինված խմբի վնասազերծումը պետք է տեղի ունենար ավելի ուշ, դեկտեմբերի 1-ին ավելի մոտ ժամանակ:
 Նորք-Մարաշում զինված խմբի վնասազերծումը պետք է տեղի ունենար ավելի ուշ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նորք-Մարաշում զինված խմբի վնասազերծումը պետք է տեղի ունենար ավելի ուշ, դեկտեմբերի 1-ին ավելի մոտ ժամանակ, գրում է «Ժամանակի» թերթը:

Թերթի աղբյուրի տեղեկացմամբ, «կալանավորումը նախատեսված էր այն ժամանակ, երբ խմբի ավելի մեծ թվով անդամներ հավաքված կլինեին նույն վայրում, սակայն խմբի անդամները կանխազգալով, որ իրենց գործունեությունը հայտնվել Է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, որոշել են ավելի շուտ իրականացնել իրենց ծրագիրը»:

ԱԱԾ–ն բացահայտել է հանցավոր խումբ, որը վտանգավորության աստիճանով նախադեպը չի ունեցել. ԱԱԾ պետի տեղակալ>>

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը Երևանում հանցավոր խմբի վնասազերծման սենսացիոն մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով` ձերբակալվել է 21 մարդ։ Հանցախումբը ծրագրել է հանցագործություններ (այդ թվում սպանություններ) առանձին քաղաքացիների, պետական և քաղաքական գործիչների, ինչպես նաև իշխանության որոշ օղակների և մարմինների դեմ։ ԱԱԾ–ն պարզում է խմբի ֆինանսավորման աղբյուրները։

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությունը չորեքշաբթի հաղորդում է տարածել, որ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։ -0-