ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սյունիքի տներից մեկի խոհանոցում գյուրզա է հայտնաբերվել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 4-ին, ժամը 07։10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան խոհանոցում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում