Գյուրզա, իժ. օձերը սկսել են գրոհել Հայաստանի տարբեր բնակավայրերում

30.05.2019, 10:28
Գյուրզա, իժ. օձերը սկսել են գրոհել Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Գյուրզա, իժ. օձերը սկսել են գրոհել Հայաստանի տարբեր բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Օձերը սկսել են գրոհել Հայաստանի տարբեր բնակավայրերում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 28-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղերում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 իժ ու 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:–0–