Երևան-Սևան ճանապարհին «GAZel»-ը կողաշրջվել է. կա զոհ և տուժածներ
09.10.2024,
16:47
Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel»-ը կողաշրջվել է, կան տուժածներ և 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Նախնական տվյալներով կան տուժածներ և 1 զոհ: