ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ ապրիլի 25-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:20-ի սահմաններում, Ford Mustang մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Բագրևանդ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիր տարածք՝ կոտրելով դուռն ու ապակիները:
Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ռեստորանային համալիրին պատճառվել է նյութական վնաս:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:–0–