ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:40-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Golf մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, վարորդը հոսպիտալացվել է։
Կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։–0–