Երևանում տղամարդիկ վիճել են, ապա քաղաքացին դանակով հարվածներ է հասցրել 44-ամյա տղամարդուն

26.11.2024, 17:30
Երևանի փողոցներից մեկում տղամարդիկ վիճել են, ապա նրանցից մեկը դանակահարել է մյուսին․ հայտնի է պատճառը
Երևանում տղամարդիկ վիճել են, ապա քաղաքացին դանակով հարվածներ է հասցրել 44-ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդ, հայտնում են Ոստիկանությունից։

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Նորք-Մարաշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.20-ի սահմաններում Խանզադյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Նորքի փողոցի տներից մեկի 34-ամյա բնակիչը: Նա ժամը 23.20-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն:

Կազմված փաստաթղթերը և 34-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: