Երեք հայ է զոհվել Հալեպում գրանցված հրթիռակոծության հետևանքով
30.09.2016,
16:09
Երեք հայ զոհվել է, վեցը ծանր վիրավոր է ահաբեկիչների կողմից ուրբաթ Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեք հայ զոհվել է, վեցը ծանր վիրավոր է ահաբեկիչների կողմից ուրբաթ Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է «Գանձասար» մերձարևելյան հայկական հրատարակությունը։
Ըստ հաղորդագրության` զինված ահաբեկչական խմբավորումների գրոհների են ենթարկվել հայաբնակ երկու թաղամասեր։ Հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակելի տունը։ Արդեն հայտնի են երկու զոհերի անունները` Արման Հինդոյան և Ծիլա Ջաբաղջուրյան։ Երրորդ զոհի ինքնությունը դեռ պարզ չէ։
Հրթիռակոծության պատճառով Ազգային պատսպարանի սաները տեղափոխվել են ապաստարան, իսկ հայկական ճեմարանի սաները` ներքնահարկ։–0–