524.89
7.4
476.57
+7
Եղանակը Երևանում
Հայ

Դիպուկահարին սպանել են «հաճախորդից» շուտ. Վանաձորում «օրենքով գողի» սպանության փորձի մանրամասները

12:35
11 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել` քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության վերաբերյալ, մեկ անձ ձերբակալվել է։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել նաև դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։

2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով:

Загружается новость ... "Лево"

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։

Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Հայաստան ժամանելու նպատակով դիպուկահարին գումար ուղարկած,  ինքնաթիռի տոմս գնած, նրան օդանավակայանում դիմավորած և նշված հյուրատուն տեղափոխած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, մի խումբ անձանց հետ միասին  առաջարկել է նրան իրականացնել քրեական հեղինակության սպանությունը։ Բացի այդ, բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեկ անձ ձերբակալվել է սպանության նախապատրաստության կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիպուկահարի սպանության բոլոր հանգամանքները, քրեական հեղինակության սպանության նախապատրաստությանն առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:39
15 Հոկտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր։
20:17
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանի կեղծ վկայական` վարկ ստանալու համար. ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացրել ոստիկանի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։
16:46
15 Հոկտեմբերի 2019
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է:
15:23
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանի դպրոցներից մեկից թունավորման նշաններով հոսպիտալացվել է մեկ տասնյակից ավելի երեխա
Պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
15:54
14 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը հղի կին է մահացել:
14:07
14 Հոկտեմբերի 2019
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն։
14:01
14 Հոկտեմբերի 2019
Մալաթիա-Սեբաստիայում 2 աղբաման են այրել. շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն (ՖՈՏՈ)
Մալաթիա-Սեբաստիայում 2 աղբաման են այրել. շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն:
13:26
14 Հոկտեմբերի 2019
Երևանում 46–ամյա կինը բջջային հեռախոս է գողացել խանութի հանդերձարանից. գողոնը հայտնաբերվել է
Երևանի հագուստի խանութներից մեկի հանդերձարանից կինը գողացել է բջջային հեռախոս:
12:17
14 Հոկտեմբերի 2019
Արարատի մարզում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ
Արարատի մարզում երիատարսդների վիճն ավարտվել է սպանությամբ, կասկածյալը ձերբակալվել է։
11:07
14 Հոկտեմբերի 2019
Շենավանում 62–ամյա տղամարդը մահացել է բուժքրոջ կողմից կատարված ներարկումից հետո
Շենավանում 62–ամյա տղամարդը մահացել է բուժքրոջ կողմից կատարված ներարկումից հետո:
10:38
14 Հոկտեմբերի 2019
Մեծամորում անչափահասը թոշակառու կնոջ տնից բանկային քարտ է գողացել ու գումար կանխիկացրել
Մեծամորում անչափահասը թոշակառու կնոջ տնից բանկային քարտ է գողացել ու գումար կանխիկացրել:
17:55
13 Հոկտեմբերի 2019
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում: