Դեբեդում կին է խեղդվել
17.07.2017,
17:31
Դեբեդ գետում լողալիս են եղել մայր ու աղջիկ:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում հոսող գետում քաղաքացիներ են գտնվում, և նրանց պետք է փրկարարների օգնությունը։
shamshyan.com –ի հաղորդմամբ, Դեբեդ գետում լողալիս են եղել մայր ու աղջիկ, երբ ջրի խորության ու վարարման հետևանքով մայրը գետի ջրերում կորել է, իսկ աղջիկը մեծ դժվարությամբ կարողացել է դուրս գալ գետից։ Կնոջ որոնողական աշխատանքներին միացել են նաև քաղաքացիները։ Սակայն կան տեղեկություններ, որ, հնարավոր է, նա ջրահեղձ է եղել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով` մայրը 80-ամյա Ռոզա Վերմիշյանն էր, իսկ աղջիկը՝ 58-ամյա Սեդա Վարդանյանը։-0-

Загружается новость ... "Лево"