437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն Ալավերդիում. կա նաև տուժած (ՖՈՏՈ)

10:53
29 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր դաժան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության և 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

«Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

убийство, Шамшян

2017 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 01։05-ին Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի հատվածում կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դիակը և նույն քաղաքի բնակիչ 1991 թ. ծնված Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով։

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու 30-ամյա բնակիչնըսպանվել, իսկ 26-ամյա Ա.Մակոյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել նույն միջադեպի ժամանակ։

убийство, Шамшян

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական պլան, և իրականացվել մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Ալավերդի քաղաքի բնակիչ է, ծնված 1989 թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, կասկածյալն Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Գարիկ Դ.–ն է։ Սպանված Հ. Սիրադեղյանն աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում:

Նախաքննությունը շարունակվում է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ