Չորս հայեր մեղադրվում են Ադլերում «օրենքով գողի» սպանության մեջ

17.03.2016, 12:09
Վլադիմիր Օհանյանը մեղադրվում է «օրենքով գող» Պյոտոր Կուսաևի (Պետրուխա, Զաուր) սպանությանը հանցակից լինելու մեջ։
Չորս հայեր մեղադրվում են Ադլերում «օրենքով գողի» սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կրասնոդարի երկրամասի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը սոչիաբնակ Վլադիմիր Օհանյանի գործով, ով ձերբակալվել է նախորդ տարվա ամռանը Հայաստանում։

Օհանյանը մեղադրվում է «օրենքով գող» Պյոտոր Կուսաևի (Պետրուխա, Զաուր) սպանությանը հանցակից լինելու մեջ։

Քրեական հեղինակությունը և նրա թիկնապահը սպանվել էին սեփական տան բակում 2007 թ.–ի հուլիսին։ Հանցագործության երկու մասնակիցները` Գրիգորի Երեմյանն ու Արթուր Կարագոզյանը, դատապարտվել են 2014 թ.–ին, նրանց հանցակիցներից ևս մեկը հետախուզման մեջ է։ Վլադիմիր Օհանյանը չի ընդունում իր մեղքը, հաղորդում է «Կոմերսանտը»։

Կրասնոդարի երկրամասի դատարան է ուղարկվել Սոչիի բնակիչ Վլադիմիր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Նա մեղադրվում է նախնական համաձայնությամբ կազմակերպված սպանությանը հանցակից լինելու և ապօրինի զենք ձեռք բերելու մեջ։ Քրեական գործը գտնվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական երկրամասային վարչության վարույթում։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է մարզի դատախազության կողմից, նշում է հրատարակությունը։

2007 թ.–ի հուլիսին Ադլերում գտնվող բազմաբնակարան տան բակում սպանվել էր «օրենքով գող» Պյոտոս Կուսաևը։ Նրա հետ միասին սպանվել էր նաև թիկնապահ Սոսլան Ցալիկովը, իսկ Կուսաևի որդու դայակը` Ամինա Կյագովան, վիրավորվել էր։

Քննությունը պարզել է, որ քրեական հեղինակությունը տարաձայնություններ ուներ հայկական սփյուռքի մի մասի հետ։ Սպանության նախօրեին նա սպառնացել է տեղաբնակ Գրիգորի Երեմյանի հարազատներին։ Սպանության հաջորդ գիշերը Գրիգորի Երեմյանն ու նրա ընկերները` Արթուր Կարագոզյանը, Վլադիմիր Օհանյանն ու Էդուարդ Փաշյանը, հատել են Աբխազիայի սահմանը` սահմանակետի մոտակայքում թողնելով Օհանյանին պատկանող մեքենան։

Օպերատիվ տվյալների հիման վրա` քննությունը հետախուզություն է հայտարարել չորս հայերի նկատմամբ։ Երեմյանն ու Կարագոզյանը ձերբակալվել են Հայաստանում և տեղափոխվել Ռուսաստան 2013 թ.–ին։ 2014 թ.–ի դեկտեմբերին Երեմյանը դատապարտվեց ութ, իսկ Կարագոզյանը` տասը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Դատարանը սահմանեց, որ երկու դատապարատյալներն էլ կրակել են Կուսաևի և Ցալիկովի նկատմամբ, սակայն Երեմյանի արձակած կրակոցները չեն հասել նշանակետին։

2015 թ.–ի օգոստոսին Հայաստանում ձերբակալվել և Ռուսաստան է տեղափոխվել Վլադիմիր Օհանյանը, ով մեղադրվում է սպանությանը հանցակից լինելու համար։ Քննությունը պնդում է, որ նա գտնվել է սեփական ավտոմեքենայի ղեկին, որը, ըստ մեղադրական կողմի, տեղափոխել է հանցագործներին։

Վլադիմիր Օհանյանը չի ընդունում սեփական մեղքը։ Նրա պաշտպանյալները պնդում են, որ քննությանը չի հաջողվել ներկայացնել Օհանյանի հանցակից լինելու օբյեկտիվ ապացույցներ։ –0–