Ուղևորատար Boeing–ը բարեհաջող վայրէջք է կատարել Վնուկովոյում

21.03.2016, 00:48
UTair ավիաընկերության Մոսկվա–Սուրգուտ չվերթն իրականացնող ուղևորատար Boeing–ը բարեհաջողակ հրատապ վայրէջք է կատարել Վնուկովոյում:
Ուղևորատար Boeing–ը բարեհաջող վայրէջք է կատարել Վնուկովոյում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. UTair ավիաընկերության Մոսկվա–Սուրգուտ չվերթն իրականացնող ուղևորատար Boeing–ը բարեհաջողակ հրատապ վայրէջք է կատարել Վնուկովոյում, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Մարիա Շարավինային։

«Բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները կտեղափոխվեն տերմինալ», – նշել է նա։

Ուղևորատար Boeing–ը վերադառնում է Վնուկովո շարժիչների ոչ կայուն աշխատանքի պատճառով>>

Ինքնաթիռում 112 ուղևոր կա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վնուկովոյից մեկնած «Boeing-737»–ը վերադառնում է Վնուկովո շարժիչների ոչ կայուն աշխատանքի պատճառով։–0–