Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. երթևեկությունը երկկողմանի փակվել է
22.10.2024,
14:47
Փրկարարները քարշարկել են (մոտ 30 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարշարկել են (մոտ 30 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Զ․) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

