Ավտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. գլխավոր դատախազություն

26.04.2016, 02:39
Ավտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը։
Ավտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ավտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը։

Նրա խոսքով` գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ), որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի ավտոբուսում: Ճշտված տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, յոթը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, այդ թվում` անչափահասներ և հղի կին: -0-