437.27
4.41
404.32
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ավստրալիայի վարչապետը ոչ սթափ վիճակում տակնուվրա է արել սեփական աշխատասենյակը

19:17
19 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն իր կուսակիցների հետ միասին տակնուվրա է արել սեփական ծառայողական գրասենյակը, գրում է բրիտանական The Times–ը։

Ըստ The Times–ի` դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14–ին, սակայն մանրամասները հրապարակվել են Ավստրալիայի խորհրդարանում միայն այսօր` հոկտեմբերի 19–ին։

Ամեն ինչ բացահայտվել է այն բանից հետո, երբ կառավարության անդամների կազմակերպած երեկույթի ավարտից հետո հավաքարարները հայտնաբերել են Էբոթի գրասենյակի մարմարե սեղանի կտորները։ Բացի այդ, պարզվել է, որ Էբոթի սեղանին դրված բրոնզե ծաղկամանի վրա ճեղքեր են հայտնվել։ Այս փաստերով սկսվել է խորհրդարանական քննություն, հաղորդում է tvzvezda.ru–ն։

Խորհրդարանական ծառայությունների վարչության ներկայացուցիչ Ռոբ Բարնսն այս միջադեպի նպատակով կազմակերպված լսումների ժամանակ բացատրել է, որ «սեղանը, հավանաբար, վնասել են այն մարդիկ, ովքեր կանգնել կամ պարել են նրա վրա»։

The Times–ի տվյալներով` Էբոթի կառավարության նախկին նախարար  Ջեյմի Բրիգսին երեկույթի հաջորդ օրը տեսել են հաշմանդամի սայլակում նստած, քանի որ նա ընկել է սեղանի վրայից և չի կարողացել քայլել։ Սակայն Բրիգսն ամեն ինչ հերքել է։

Բացի այդ, հրատարակությանը հայտնի է դարձել, որ իր հրաժարականի օրը Թոնի Էբոթը պարել է` մերկացնելով մարմնի վերևի հատվածը։

Թոնի Էբոթը զբաղեցրել է Ավստրալիայի վարչապետի պաշտոնը 2013 թ.–ի սեպտեմբերից մինչև 2015 թ.–ի սեպտեմբեր։ Նա ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ պարտություն է կրել Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնի համար կազմակերպված ընտրություններում` զիջելով այն իր մրցակցին` Մալքոմ Թերնբուլին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ