Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում. 2 զինծառայող մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` հոկտեմբերի 23–ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում։
Ինչպես նշվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 23–ին ՀՀ–ում գտնվող «Ալագյազ» հրաձգարանում պարապմունքներից հետո զենք հանձնելիս պայմանագրային զինծառայողը կոպիտ խախտել է անվտանգության կանոնները և ավտոմատից ակամայից կրակ արձակել` մահացու վիրավորում պատճառելով պայմանագրային մեկ այլ զինծառայողի։
«Վախենալով տեղի ունեցածից և պատասխանատվությունից զինակցի մահվան համար` կրակ արձակած զինծառայողն ինքնասպանություն է գործել», – նշվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում աշխատում է Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը` միջադեպի հանգամանքները պարզելու համար։–0–