Արտակարգ դեպք Հայաստանում. Արագած լեռան լանջին դի է հայտնաբերվել

03.09.2018, 11:34
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանում։
Արտակարգ դեպք Հայաստանում. Արագած լեռան լանջին դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանում։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քար»-ի լիճ տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան հարավային գագաթի մոտակայքում՝ մոտ 3464 մ բարձրության վրա, հայտնաբերել են Կ. Դ.-ի (ծնված 1952 թ.) դին», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:-0-