Արմավիրում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով բնակարանի պատշգամբից

05.11.2024, 14:08
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով շենքի բնակարանի պատշգամբից
Արմավիրում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով բնակարանի պատշգամբից

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 5-ին, ժամը 10:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատշգամբից:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են Հ. Ս.-ի (ծնված 1947 թ.) ինքնասպանության փորձը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: