Արմավիր բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

10.03.2019, 15:29
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Արմավիր բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ մարտի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 59-ամյա Աշոտ Մարկոսյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23:00-ի սահմաններում իր հարսը՝ 25-ամյա Ա. Ս.-ն Արմավիր բժշկական կենտրոնում ծննդաբերել է, ինչի ժամանակ էլ երեխան մահացել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ա. Մարկոսյանը հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով:-0-