419.96
4.23
389.72
+8
Եղանակը Երևանում
Հայ

Արարատի մարզում տղամարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա ընտանիքի նկատմամբ (ՖՈՏՈ)

14:26
31 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2019թ.-ի մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ և վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաև 2015թ. ծնված երեխա: Վերջիններս պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Նույն օրը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է:

Քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է երկու նռնակ:

«Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - հայտնում են քննչական կոմիտեից:

попытка убийства.jpg

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
14:43
02 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 39–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար Երևանում․ 39–ամյա վարորդը հոսպիտալացվել է
12:05
02 Ապրիլի 2024
88 բջջային հեռախոս են փորձել ապօրինի ներկրել Հայաստան
88 բջջային հեռախոս են փորձել ապօրինի ներկրել Հայաստան ու բռնվել են
16:07
01 Ապրիլի 2024
36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով
36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով
14:14
01 Ապրիլի 2024
UAZ–ը կողաշրջվել է․ մոտ 100լ․ դիզվառելիք է թափվել
UAZ–ը կողաշրջվել է․ մոտ 100լ․ դիզվառելիք է թափվել
10:13
01 Ապրիլի 2024
Opel–ը բախվել է մեքենային, այնուհետև տան պատին․ 48–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (ՖՈՏՈ)
Opel–ը բախվել է մեքենային, այնուհետև տան պատին․ 48–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել․ ՖՈՏՈ
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը