Անվտանգության աշխատակից Արսենտի Ղազարյանը Սոչիում գնացքի անիվների տակից դուրս է քաշել փոքրիկ տղային (ՏԵՍԱՆՅՈւԹ)
04.08.2016,
16:42
Հայտնի են դարձել փոքրիկ տղայի անհավանական փրկության մանրամասները, ով անուշադրության մատնվելով ծնողների կողմից, դուրս էր եկել Սոչիի Լազարևսկի շրջանի ուղեկալի ռելսերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել փոքրիկ տղայի անհավանական փրկության մանրամասները, ով անուշադրության մատնվելով ծնողների կողմից, դուրս էր եկել Սոչիի Լազարևսկի շրջանի ուղեկալի ռելսերի վրա, հաղորդում է maks-portal.ru–ն։
Ինչպես պատմել է Գերատեսչական պահպանության սևծովյան ջոկատի թիվ 35 հրաձգային թիմի մասնագիտացված կարգախմբի աշխատակից Արսենտի Ղազարյանը, ով մասնակցել է երեխայի փրկությանը, այդ օրը նա իր գործընկեր Ալեքսանդր Սեմիգլազովի հետ մի քանի րոպե շուտ է դուրս եկել աշխատանքի։
Նկատելով փոքրիկին ռելսերի վրա` տղամարդիկ սկսել են վազել, միաժամանակ ազդանշան ուղարկելով հյուսիսից շարժվող գնացքին։ Ղազարյանին հաջողվել է վերջին րոպեին դուրս քաշել երեխային գնացքի անիվների տակից։
Զարմանալի է, որ գիտակցելով վտանգը` գնացքի մեքենավարը սկսել է հուսահատ կերպով արգելակել և տալ ձայնային ազդանշաններ, սակայն մոտակայքում գտնվող ավտոքեմփինգից ոչ մեկ այդպես էլ չի եկել երեխային օգնության։
Ղազարյանի խոսքով` գնացքի կանգնելուց հետո միայն նրանց սկսել են մոտենալ մարդիկ, հետո մոտեցել է նաև մայրը, ով, փրկարարի խոսքով, «լավ վիճակում չէր»։
Նա նաև պատմել է, որ երկաթուղու այդ հատվածը շատ վտանգավոր է։ Ավտոքեմփինգում բնակվող մարդիկ միշտ անցնում են երկաթուղու այդ հատվածը ոչ թույլատրելի վայրերում։ –0–