Անհեթեթ մահ Կոտայքում. ծառի վրա հայտնաբերվել է 86–ամյա տղամարդու դի

13.11.2017, 10:50
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Անհեթեթ մահ Կոտայքում. ծառի վրա հայտնաբերվել է 86–ամյա տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:25-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի վարչական շրջանի Վերին Աղբյուրակ թաղամասի ամառանոցներից մեկի այգում ծառի վրա տղամարդու դի կա:

Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները տանձենու ծառի վրայից իջեցրել են 86-ամյա Կամո Քալանթարյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան:

Կայքի տեղեկություններով, ամառանոցը, որի այգում հայտնաբերվել է Կ. Քալանթարյանի դին, պատկանում է նրա եղբորը։ Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը բարձրացել է ծառ տանձ հավաքելու և տեղի է ունեցել ողբերգությունը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:–0–