Անհաջող փախուստ հոգեբուժարանից
01.06.2016,
19:35
Մայիսի 31–ին ժամը 04։00–ի սահմաններում Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում հարկադիր բուժում ստացող 3 հիվանդներ դիմել են փախուստի:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 31–ին ժամը 04։00–ի սահմաններում Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում հարկադիր բուժում ստացող 3 հիվանդներ դիմել են փախուստի։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` մայիսի 31-ին, ժամը 04.30-ին, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերից ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 4-ի սահմաններում 1994 թ. ծնված, ՔՕ երեք հոդվածների հատկանիշներով հարկադիր բուժում ստացող Գարեգին Պ.-ն, 1997 թ. ծնված, ՔՕ մեկ հոդվածի տարբեր մասերով հարկադիր բուժում ստացող Հովհաննես Ա.-ն և 1992 թ. ծնված, ՔՕ մեկ հոդվածով հարկադիր բուժում ստացող Մովսես Է.-ն 3-րդ հարկի հիվանդասենյակի պատուհանից սավանները իրար կապելու միջոցով հոգեբուժարանից դիմել են փախուստի:
«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել Գարեգին Պ.-ն, Բազում գյուղի 5-րդ փողոցի թիվ 47 հասցեից բերման է ենթարկվել Մովսես Է.-ն, իսկ Հովհաննես Ա.-ն բերման է ենթարկվել Երևան քաղաքի Կասկադ համալիրի մոտից», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–