525.36
7.42
476.73
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Ագարակ» անցակետում կանխվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների մաքսանենգության դեպքը

13:23
16 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ:

«Զննության արդյունքում բացահայտվել է նաև 29.08 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրանյութին նմանվող, բաց շագանակագույն զանգված: ՊԵԿ աշխատակիցները թաքստոցից հայտնաբերել են նաև առանց մակնշման 53 հատ դեղահաբ, որոնք, ըստ Իրանի քաղաքացու՝ «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ են», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Փաստի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի (Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 1-ին մասի (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:19
11 Հոկտեմբերի 2019
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

21:15
11 Հոկտեմբերի 2019
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր:
17:46
11 Հոկտեմբերի 2019
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ (ՎԻԴԵՈ)
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ:
16:04
11 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը:
20:58
10 Հոկտեմբերի 2019
Ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով հետաձգվել է Եկատերինբուրգ-Երևան չվերթը
Հինգշաբթի Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում:
13:55
10 Հոկտեմբերի 2019
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
10:44
10 Հոկտեմբերի 2019
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է:
17:48
09 Հոկտեմբերի 2019
Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ. Գյումրիի դպրոցում ռումբ չի հայտնաբերվել
Հոկտեմբերի 9-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
12:33
09 Հոկտեմբերի 2019
Բորբոսնած կոնֆետ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել (ՖՈՏՈ)
Բորբոսնած կոնֆետներ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:
11:46
09 Հոկտեմբերի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
21:00
08 Հոկտեմբերի 2019
Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել (ՎԻԴԵՈ)
Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել, ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։
20:30
08 Հոկտեմբերի 2019
Ճանապարհային ոստիկանը կասկածվում է ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու մեջ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհային ոստիկանը կասկածվում է ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու մեջ: