Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են մեքենաներ. կա տուժած

18.09.2024, 09:50
Այս գիշեր Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen-ը և Neta-ն
Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են մեքենաներ. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը  հայտնում է, որ ՃՏՊ է տեղի ունեցել Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում։

Սեպտեմբերի 18-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» և «Neta» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և փակել գազի բալոնի փականը: