414.89
4.78
386.52
+18
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ-ները հայտնում են Երևանում ՊՊԾ գնդի շենքի զավթման ժամանակ տուժածների ընդհանուր թիվը

13:28
19 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» թերթը հաշվարկել է կիրակի զինված խմբավորման կողմից Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի շենքի զավթման ժամանակ տուժածների ընդհանուր թիվը:

Թերթի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սասնա ծռեր» (կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներ. խմբ) խմբավորման անդամների գրոհի հետևանքով, հոսպիտալացվել է 6 մարդ: Սակայն միջադեպից հետո առողջապահական հաստատություններ դիմած անձանց ընդհանուր թիվն ավելի մեծ է:

Դատելով առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից` բժիշկներին են դիմել ընդհանուր առմամբ 9 անձ, որոնցից հոսպիտալացվել է 6-ը, իսկ 3-ն անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում: Սակայն, թերթի պարզած տեղեկությունների համաձայն, բուժհաստատություններ դիմած անձանց թիվը 11-ն է, որոնցից 5-ը մինչև մի քանի ժամ հիվանդանոցում գտնվելուց հետո դուրս են գրվել:

«Զինված միջադեպի հետևանքով տուժածներից երեքը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը ոստիկան է` 40-ամյա Տիգրան Դանիելյանը, որն արդեն հաջորդ օրը դուրս է գրվել: Երկրորդը ոստիկանության օպերատոր, 1983 թվականին ծնված Ռոբերտ Հայրապետյանն է, որը նույնպես առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կկարողանա տուն գնալ, իսկ երրորդը, որի վիճակն ամենածանրն է, «Սասնա ծռեր» խմբավորման 26-ամյա անդամ Թաթուլ Թամրազյանն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», - գրում է թերթը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թամրազյանը հիմնականում բնակվում էր Ռուսաստանում և Հայաստան էր վերադարձել վերջերս: Իսկ վերակենդանացման բաժանմունքում վիրավոր Թամրազյանին հսկում են մի քանի ոստիկան:

«Եվս հինգ տուժած, այդ թվում` երկու ոստիկան, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հոսպիտալացվել է նրանցից միայն մեկը: Խոսքը պատանդառված այն ոստիկանի մասին է, որի մոտ, ինչպես հայտարարվում էր, սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ էին առաջացել, շտապ օգնություն էր հրավիրվել, բայց ապստամբները որոշ ժամանակ թույլ չէին տալիս նրան հիվանդանոց տեղափոխել», - գրում է թերթը:

45-ամյա ոստիկան Գագիկ Մկրտչյանը, հրազենային ծանր վնասվածքով, տեղափոխվել է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց: Նա վիրահատվել է և այժմ հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն:

Եվս երկու տուժած` երկուսն էլ ոստիկանն, տեղափոխվել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Հրաչ Խոստեղյանը, որը քունքի շրջանում ունեցել է հրազենային բեկորային վիրավորում, ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Մյուս ոստիկանի` Արամ Հովհաննիսյանի մոտ առկա է հրազենային վիրավորում` որովայնի շրջանում: Նա շարունակում է ստացիոնար բուժում ստանալ:

Այսպիսով, թերթի ամփոփմամբ, «Սասնա ծռեր» խմբավորման և իրավապահների բախման հետևանքով տուժել է 11 մարդ, որոնցից 7-ը ոստիկանության աշխատակիցներ են: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
31 Մայիսի 2023
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կալանավորված կա
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. մանրամասներ Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձից
11:39
31 Մայիսի 2023
Երևանում արյունալի վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը (ՎԻԴԵՈ)
Երևանում վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը. ՎԻԴԵՈ
11:21
31 Մայիսի 2023
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի. ՖՈՏՈ
13:48
30 Մայիսի 2023
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին ու ներկայացել ոստիկանություն
11:26
30 Մայիսի 2023
26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
Նախօրեին երեկոյան 26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
16:26
29 Մայիսի 2023
28–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28–ամյա Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը. ՎԻԴԵՈ
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել