ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունների չարաշահում) քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման` 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի ենթարկելով և հայհոյանքներ տալով` բերման են ենթարկել ոստիկանության նշված բաժին, որտեղ շարունակել են վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել:
Կատարվում է նախաքննություն:–0–