437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում փոթորկի հետևանքով վնասներ կան (ՖՈՏՈ)

22:58
20 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան Երևանում գրանցված ուժեղ քամուց վնասվածքներ կան։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 20-ին ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 911 հեռախոսահամարին բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասված շինությունների տանիքների, շրջված ծառերի և էլ. սյուների վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2 օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկներ:

Պարզվել է, որ շրջվել են ծառեր՝ Վարդանանց փողոց թիվ 15/4 շենքի մոտ, Գրիգոր Լուսավորիչ փողոց «DoubleTree by Hilton» հյուրանոցի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Տիգրան Մեծ պողոտա՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, Ավետ Ավետիսյան փողոցի տներից մեկի տանիքին, Դավիթ Մալյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ ավտոմեքենայի վրա, Խանջյան փողոց թիվ 20 շենքի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Զաքյան 4 հասցեում գտնվող «ՇԻՐԱԿ» հյուրանոցի մայթեզրին:

Վնասվել են՝ Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 1, Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 6, Ահարոնյան փողոց թիվ 12, Կոմիտասի պողոտա թիվ 58, Ներսիսյան փողոց թիվ 6ա, Կոմիտասի պողոտա թիվ 49/4 (երեսպատման սալիկն ընկել է ավտոմեքենայի վրա) և Թումանյան 20 շենքերի տանիքները:

Загружается новость ... "Право"

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ժամը 19:57-ից մինչև 20:00-ը քամու արագությունը եղել է 12 մ/վ, իսկ պոռթկումը՝ 20 մ/վ:

Ուժեղ քամու պատճառած վնասների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:–0–

фото

фото

фото

фото

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ