Երևանում նախկին զոքանչին կացնահարած տղամարդը մասնակցել է հեռուստատեսային շոուի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
09.07.2016,
13:33
Տղամարդը, ով Երևանում կացնահարել է նախկին զոքանչին և ծանր վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու աներոջը, 2016 թ.–ի մարտին մասնակցել է ATV հեռուստաալիքով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստաշոուին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Տղամարդը, ով Երևանում կացնահարել է նախկին զոքանչին և ծանր վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու աներոջը, 2016 թ.–ի մարտին մասնակցել է ATV հեռուստաալիքով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստաշոուին։
30–ամյա Վլադիկ Մարտիրոսյանը բողոքում էր, որ ամուսնալուծությունից հետո նրան արգելել են հանդիպել մեկուկես տարեկան որդու հետ։ Նույնը նա կրկնել է ոստիկանության բաժնում` առաջին հարցաքննության ժամանակ։
Դաժան սպանություն` Երևանում. 31–ամյա փեսան կացնահարել է զոքանչին>>
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան։ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում նախկին փեսայի կողմից կացնահարված կնոջ սպանության մասին>>
Դեպքի առթիվ 2016թ. հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։–0–