Երևանում մումիֆիկացված կնոջ դի է հայտնաբերվել
23.06.2016,
15:03
Այսօր` հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` քաղաքացիները դիմել են ոտիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ տևական ժամանակ է ` իրենց ազգականից տեղեկություններ չունեն, որից հետո, այցլելելով ազգականի տուն, տեսել են, որ գլխավոր մուտքի դարպասները փակ են:
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, ընթերականների ներկայությամբ, Արտակարգ իրավաճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարների հետ այցելել են Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր 1-ին նրբանցքի 14 տուն, որտեղ փրկարարները նախ հատուկ տեխնիկայով բացել են երկաթյա դարպասը, իսկ հետո բնակարանի դուռը: Այն բացելու համար նույնպես օգտագործվել է հատուկ տեխնիկա, քանի որ տան դուռը ներսից փակած է եղել փականով և շղթայով:
Տան ներսում` ննջարանում, բազմոց-մահճակալի մոտ հայտնաբերել են Իվետա Սարգսյանի կմախքը:
Կայքի հաղորդմամբ` տան ներսում կային նաև սատկած առնետներ և մկներ:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` մահը վրա է հասել մոտ 1 տարի կամ ավելի ժամանակահատվածում: Քանի որ դին ամբողջովին հին էր, դիակը տեղափոխելիս գլուխը անջատվել էր մարմնից: Հաշվի առնելով դեպքի հանգամանքները, ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները։–0–