479.19
7.04
447.17
+23
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են քաղաքացուն, պահել գերեզմանատանն ու գումար պահանջել. մանրամասներ

15:43
21 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում մարդու առևանգման դեպք է գրանցվել։

Մի խումբ երիտասարդներ առևանգել են 34–ամյա տղամարդու, տարել գերեզմանատուն, որտեղ զենքի սպառնալիքով պահել են մի քանի ժամ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին և պահանջելով 1700 ԱՄՆ դոլար։

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 19–ին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 28/1 հասցեից առևանգվել է Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ 34-ամյա Արտյոմ Վիրաբյանը։

Ոստիկանները հսկայական օպերատիվ-հետախուզական և ճիշտ գործողությունների արդյունքում նշված հասցեից անձի առևանգման և ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով Կենտրոնականի ոստիկանություն են բերման ենթարկել Նուբարաշեն 1-ին փողոցի բնակիչ 30-ամյա Գրիգոր Մկրտչյանին, Նուբարաշեն 11-րդ փողոցի բնակիչ 36-ամյա Արթուր Շահբազյանին, Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ 26-ամյա Գոռ Մակարյանին, նույն հասցեի բնակիչ 29-ամյա Տիգրան Մակարյանին (կայքի տեղեկություններով՝ վերջիններս եղբայրներ են), Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ 29-ամյա Տիգրան Խանամանյանին և Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ 26-ամյա Ռոմիկ Երեմյանին։

Կայքի տեղեկություններով՝ խուզարկությամբ Կ. Մակարյանի մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։

Աղբյուրի հաղորդմամբ, առևանգված Ա. Վիրաբյանը հայտարարել է, որ նշված անձինք խաբեությամբ և սպառնալիքով իրեն նստեցրել են ավտոմեքենա, որտեղ ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել և տարել Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Նուբարաշեն» գերեզմանատուն, որտեղ զենքի սպառնալիքով մի քանի ժամ պահել են ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին և պահանջելով 1700 ԱՄՆ դոլար։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկված բոլոր կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Սակայն ձերբակալվածները պնդում են, որ տուժողը ստում է, իրենք նրան չեն առևանգել, բռնություն չեն կիրառել, այլ նա այդ եղանակով փորձում է շանտաժի ենթարկել իրենց ինչ-որ հարցի շուրջ անհամաձայնության պատճառով։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անձի առանգում հատկանիշով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:36
26 Մայիսի 2022
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի առանցքային պողոտաներից մեկի վրա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի առանցքային պողոտաներից մեկի վրա
13:19
25 Մայիսի 2022
Երևանում 24–ամյա երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում անառակաբարո գործողություններ է կատարել 8–ամյա աղջկա նկատմամբ
Երևանում 24–ամյա երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում անառակաբարո գործողություններ է կատարել 8–ամյա աղջկա նկատմամբ
12:58
25 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել
Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել
10:49
25 Մայիսի 2022
Երևանի փողոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Երևանի փողոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈ
12:13
24 Մայիսի 2022
IPhone վաճառողները հայտնվել են հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
IPhone վաճառողները հայտնվել են հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է. ՎԻԴԵՈ
10:58
24 Մայիսի 2022
Սարսափելի դեպք Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ դուստրը ցած է նետվել պատշգամբից
Սարսափելի դեպք Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ դուստրը ցած է նետվել պատշգամբից
22:40
23 Մայիսի 2022
Քրեական գործ է հարուցվել 10-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ, նրան հայտնաբերել են ծառից կախված վիճակում
Քրեական գործ է հարուցվել 10-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ, նրան հայտնաբերել են ծառից կախված վիճակում
19:15
23 Մայիսի 2022
Սարսափելի դեպք Կոտայքում. 11-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում
Սարսափելի դեպք Կոտայքում. 11-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում
13:50
23 Մայիսի 2022
Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն
Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն
09:56
23 Մայիսի 2022
Արտառոց դեպք Ստեփանավանում. գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդկային ոսկորներ
Արտառոց դեպք Ստեփանավանում. գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդկային ոսկորներ
17:24
22 Մայիսի 2022
Արցախում ՀՀ քաղաքացի է անհետացել
Արցախում ՀՀ քաղաքացի է անհետացել